ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելու սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև:
Միջին մեծության սենյակ: Աջ պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրած է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի ապարատ և էլեկտրական շարժուն լամպար: Սեղանի քով, պատի կողմում մի մեծ բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ:
Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ:
Ձախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դեպի ավանսցենա
2 Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեների համար: Սեղանի հետևում երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջ - վառարան:
Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված է գորգով: Լուսամուտները վարագուրված են:
ՏԵՍԻԼ31
ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ
Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի քով կանգնած, հեռախոսով խոսում է: Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռու երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն կողմ են անցնում զբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխկչխկոց և հեռախոսի զանգակի հնչյուններ:
ՍԱՂԱԹԵԼ. (Հեռախոսով)«Համեեե՞: Այո՛, շուտով կգա: Հը՞մ, չեմ լսում: Հաա՛: Լավ, ուղարկիր: Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում իր տեղը): Օրհնվիտելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար: Հա. ինչէի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքանէ ծախսված իր գործարանի վրա:
ԿԱՐԻՆՅԱՆ. Բայց դուք ձեր արածծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին: Պարոն Բարատն ամեն միծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում:
ՍԱՂԱԹԵԼ. Բան է հնարելպարոն Բագրատը - արդարացուցիչ դոկումենտ: Ես Անդրեաս Էլիզբարյանի մոտ մինչև օրսառանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ: Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա: (Լռություն): Այդ ի՞նչ ես փնտրում:
ԿԱՐԻՆՅԱՆ. Մնացականյանների պայմանագիրը: (Դադարում է փնտրել):
ՍԱՂԱԹԵԼ.Հեր օրհնած, այսքան ժամանակծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրաերբեք հարկավոր թղթեր չի թողնում:
ԿԱՐԻՆՅԱՆ. Ճշմարիտ, ես մոռանում եմ, որ Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե:
ՍԱՂԱԹԵԼ. Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքիտակ չէ: Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսինդրուստ մարդ չկա, բոլորը գող են: (Տերողորմյան ձեռների մեջ տրորում է և հոտ քաշում):
ԿԱՐԻՆՅԱՆ. Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել:
ՍԱՂԱԹԵԼ. Էհ, դու էլ խոսքի տակին գլխին - խիղճ: Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում: Ափսոս, որփորը կշտացնող չէ:
ԿԱՐԻՆՅԱՆ. Այո, շատերի համար անմարսելի է:
ՍԱՂԱԹԵԼ. Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ քառասուներկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ- խիղճասելով, հալվում ես: Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞:
ԿԱՐԻՆՅԱՆ. Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ:
ՍԱՂԱԹԵԼ. (Կծու հեգնությամբ) Ինչպե՛ս չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում: Էէ՜, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկելփողի ձեռը և օր-օրի վրա մաշվում է տանջանքից: Հա, ի՛նչ էի ուզում հարցնել, այսօրՕԹԱՐՅԱՆն եկե՞լ է այստեղ:
ԿԱՐԻՆՅԱՆ.Ոչ:
ՍԱՂԱԹԵԼ.Էհ, գոհություն Աստծու: (Տերողորմյան տրորում է և հոտ քաշում):
ԿԱՐԻՆՅԱՆ.Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի ևպարոն Անդրեասի մեջ:
ՍԱՂԱԹԵԼ.Այդ երկար պատմություն է: Բայց մերգործը չէ:
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ ԵՎ ՍՈՒՐԵՆ
ՍՈՒՐԵՆ. (Ներս է մտնում շտապով ձախ դռնից վերարկուով ու գլխարկով) Պապան այստեղ չէ՞: Ավելիլավ: (Սաղաթելին) Քեռի, ի սեր Աստծու, տո՛ւր ինձ իսկույն երեքհարյուր ռուբլի:
ՍԱՂԱԹԵԼ. (Տերողորմյան գրպանը դնելով): Հեե հե՛, էլի վազեցգլխիս: (Սուրենին) Ի՞նչ է պատահել, էլի բարկացած ես:
ՍՈՒՐԵՆ. Հարցուփորձիժամանակ չէ: Ինձ ձեռաց երեք հարյուր ռուբլի փող է հարկավոր:
ԿԱՐԻՆՅԱՆ. Երևի, էլի բակարայում
4տանուլ եք տվել:
ՍԱՂԱԹԵԼ. Բաս չէ, առուտուրում վնաս է արել: Սրանը կամ բակարան է, կամ թխլիկ-թխլիկ մամզելները
5:
ՍՈՒՐԵՆ. (
Գրգռվելով Կարինյանի դեմ): Պարոն թանաքլզող
6, այդ ձերգործը չէ, խնդրեմ անկոչ վերահսկողի դեր չկատարեք: Քեռի, եթե այսրոպեին երեք հարյուր ռուբլի չունենամ - կխայտառակվեմ: Պատվի խնդիր կա մեջտեղ: Եթե ինձ սիրում ես - մի՛ ուշացնիր:
ՍԱՂԱԹԵԼ.Շատ եմ սիրում, Սուրեն ջան, բայց որ փող չկա, ի՞նչ անեմ: Քեզ հայտնիէ, որ այժմ հորդ գործերը եղբայրդ է կառավարում: (Տերողորմյան գրպանից հանում է):
ՍՈՒՐԵՆ.Եղբայրս, եղբայրս, ամեն տեղ նա ինձ խանգարումէ: Բայց թող սպասի, մի օր ատամներս ցույց կտամ նրան:
ՍԱՂԱԹԵԼ.Է, նա այն պտուղներից չէ, որ քո ատամներից վախենա:
ՍՈՒՐԵՆ. (Անհամբեր) Տալո՞ւ ես փող, թե՞ չէ:
ՍԱՂԱԹԵԼ.Այ եղբայր, ես ի՞նչ անեմ, ահա նա,...